Ես բացարձակ հետամնաց կամ բիձա մարդ չեմ, ու ինձ ճանաչողներն էլ գիտեն, թե ես ինչպես եմ վերաբերվում ժամանակակից դերասաններին կամ երգիչ-երգչուհիներին:
Բայց, սիրելի՛ ժողովուրդ, ապրել մի երկրում, որտեղ աղքատության շեմը վաղուց հաղթահարված է, մարդիկ նույնիսկ հացի փող չունեն, տարածաշրջանում ամենաթանկ ապրվող երկիրն է, 100 000-ից ավելի արցախահայեր բնակարանի և ապրուստի խնդիր ունեն, տուն-տեղ կորցրած, կտրված՝ «ծիծաղելի» 50 000 դրամից, և այսպես շարունակ կարող եմ հարյուրավոր խնդիրներ թվարկել, ու էս ֆոնին բերել Ջենիֆեր Լոպես… 6 000 000 $ բյուջեից տրամադրել, 180 000$ տրամադրել երկու օրվա հյուրանոցներին, 37 000 $ տրամադրել Լոպեսի երկու օրվա սննդին, սա, կարծում եմ, ԷՇՈՒԹՅՈՒՆ է։
Լուրջ, էլի, ինչի՞ համար, ի՞նչ խնդիր է լուծվում:
Հարցս հռետորական է։
Նիկողոս ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ